Показаны сообщения с ярлыком Մկրտություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Մկրտություն. Показать все сообщения

17.04.2011

ԴՐՈՇՄ, ԽՈՐՀՐԴԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Դրոշմը Սուրբ Հոգին ընդունելու խորհուրդն է. յուրաքանչյուր հավատացյալ անհատի համար Հոգեգալուստ. Սուրբ Հոգու իջնելը քրիստոնյային շնորհված կնիքի ընդունման խորհուրդն է: Դրոշմը մկրտության ավարտն է ու լրումը: Մենք սովորաբար օգտագործում ենք կնունք բառը, որն առաջացել է կնքել բայից, այսինքն կնիք դնել: Դրոշմով Սուրբ Հոգու շնորհը և պարգևները տրվում են դրոշմ ընդունողին: Մկրտությամբ նույնպես շնորհ է տրվում: Ո՞րն այս երկուսի
տարբերությունը: Մկրտությամբ մարդն ընդունում է Սուրբ Հոգու հիմնականում մաքրվելու, Աստծու որդեգրվելու և սկզբնական մեղքը քավելու համար: Իսկ դրոշմով Սուրբ Հոգին և նրա շնորհները տրվում են քրիստոնեական կյանքի մեջ զորանալու համար: Մկրտությամբ սրբվում ենք մեր մեղքերից, վերստին ծնված, մտնում նոր կյանք:

16.04.2011

ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ, մաս Բ

Սկիզբը` ԱՅՍՏԵՂ.
Սարկավագները երգում են «Բաց մեզ, Տեր, դուռը քո ողորմության», ու բոլորը գալիս են դեպի դաս: Հետո կնքահայրը երեխան գրկած դասի առջև խոնարհվում է ու «Արեգակն արդարության» շարականը երգելով մկրտվողին առաջնորդում է դեպի Ավազան, որտեղ քահանան ընթերցում է հատվածներ Աստվածաշնչից.
Ձեզ վրայ սուրբ ջուր եմ ցանելու, եւ դուք մաքրուելու էք ձեր բոլոր պղծութիւններից. ձեր բոլոր կուռքերից մաքրելու եմ ձեզ։ Նոր սիրտ եմ տալու ձեզ, նոր հոգի եմ դնելու ձեր մէջ. ձեր մարմիններից հանելու եմ քարեղէն սիրտն ու մարմնեղէն սիրտ եմ տալու ձեզ. իմ հոգին եմ տալու ձեզ։

ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ, մաս Ա

Ս. Գրիգոր
Լուսավորիչը մկրտում է
Տրդատ թագավորին
Մկրտության առաջին մասը ապաշխարությունն է: Կնքահայրը և խորհրդակատարման ներկաները հանուն երեխայի զղջում են իրենց գործած մեղքերի համար և Աստծուց թողություն հայցում: Երկրորդ մասը. երեխայի հրաժարումն է աշխարհից և դարձը հավատի Լույսին՝ Աստվածգիտությանը, և հետո իր հավատի դավանության հայտարարումը:
Երրորդ՝ մուտքն է եկեղեցի մկրտվողը ապաշխարած մաքրազարդված և իր հավատը հայտարարած արժանի է Քրիստոսի եկեղեցու անդամը լինելու:
Չորրորդ մասը բուն մկրտությունն է. նախ ջուր է լցվում ավազանի մեջ, հետո երեխային նրա մեջ են իջեցնում և ապա ջրից դուրս հանում:
Երեխան սաղմոսների փոխասացությամբ տարվում է եկեղեցի:
Որից հետո քահանան ոլորում է կարմիր և սպիտակ թելերով նարոտը՝
Աշխարհաբար: Ով մարդասեր Տեր, ընդունիր Քեզ ընծայվող այս երեխային, սրբիր միտքն ու խորհուրդները նրա՝ հակառակորդի ամեն ներգործումից: Արժանացրու սուրբ Ավազանով լվանալ մեր մեղքի հնությունը և Քո շնորհի լույսով նորոգվել... լցրու նրան երկնային շնորհովդ և ուրախացրու ամենաբարի կոչումով Քրիստոնյա անվանվելու և արժանացրու սրան Մկրտության վերստին ծննդյան սուրբ Ավազանին, ընդունելով Քո Սուրբ Հոգին՝ Քո Սուրբ Եկեղեցու մարմինը և անդամը լինի:

14.04.2011

Մկրտություն, Խորհրդի կատարման պայմանները

Մկրտությունը ադամական՝ սկզբնական մեղքից սրբվելու և հոգևոր վերածննդի խորհուրդն է: Մկրտվելով երեխան ընդունում է Սուրբ Հոգին՝ դառնում մարմին և անդամ Եկեղեցու՝ հագնելով Քրիստոսը: Հայաստանեաց Եկեղեցու մկրտության կարգի համաձայն մկրտվողը ընդունում է Երկնավոր Հոր որդեգրությունը դառնում ժառանգակիցը Քրիստոսի և Տաճար Հոգվույն Սրբո: Այսպիսով մկրտությամբ երեխան դառնում է նոր մարդ, սրբված՝ վերածնված: Մկրտությունը խորհուրդներից առաջինն է: Քանի դեռ մարդը մկրտված չէ, նրա վրա չի կարեքի որևէ ուրիշ խորհուրդ կատարել: Հովհաննես Երզնկացին այդ առիթով այսպես է ասում.