Показаны сообщения с ярлыком Մեսրոպ վարդապետ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Մեսրոպ վարդապետ. Показать все сообщения

19.10.2011

Ժնևի հայ համայնքը կվերագտնի իր ներքին խաղաղ կյանքը

Սույն թվականի հոկտեմբերի 14-ին Փարիզում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ընդունեց հաղորդումն այն մասին, որ Շվեյցարիայի Հայ Առաքելական Եկեղեցու Խորհուրդը լուծարվել է հոկտեմբեր 2-ին կայացած Ընդհանուր Անդամական Ժողովի որոշմամբ: Հետխորհրդակցության որոշվեց հանձնարարել Ժնևի և Լեման շրջանի նորակազմ ծուխի ատենապետ Արդեն Շելլեֆյանին և արդեն լուծարված Շվեյցարիայի Հայ Առաքելական Եկեղեցու Խորհրդի ատենապետ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիմնադրամի անդամ Դանիել Փափազյանին Շվեյցարիայի հայոց թեմի Առաջնորդական տեղապահ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանի հետ, որպես Սուրբ Հակոբ եկեղեցու ընթացիկ հարցերի կառավարման կոմիտե, ձեռնամուխ լինել պատարագների վերսկսմանը Ժնևի Ս. Հակոբ եկեղեցում և Ժնևի ու Լեմանի շրջանի Ընդհանուր անդամական ժողովի հրավիրմանը: Նորին Սրբությունը, իր օրհնությունը բերելով շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչներին, հաջողություն մաղթեց նրանց աշխատանքներին, որով Ժնևի հայ համայնքը կվերագտնի իր ներքին խաղաղ կյանքը և համախորհուրդ համայնքային մնացյալ կառույցների հետ ձեռնամուխ կլինի թեմական կառույցների ձևավորմանը և Շվեյցարիայի ազգային-հոգևոր կյանքի արդյունավետ կազմակերպմանը:

01.08.2011

Շվեյցարիայի Հայոց թեմ

Արդեն մի քանի ամիս է, որ տեղական և Սփյուռքի մամուլում ակտիվ քննարկվում է Շվեյցարիայի Հայոց թեմում եղած խնդիրների և տարաձայնությունների հարցը: Որոշներ շտապեցին սկանդալային նյութեր պատրաստել, առանց խորամուխ լինելու խնդրի մեջ, ոմանք սրտացավորեն փորձեցին հասկանալ, թե ինչ խնդիր է իր առաջ դրել Մայր Աթոռը կամ ինչու է Ժնևի համայնքն ընդվզում: Թեև մշտապես Մայր Աթոռը պարզաբանումներ էր ներկայացնում հարցի առնչությամբ, բայց միևնույնն է, որոշ մարդիկ խուլ ձևացան և շարունակեցին լրացնել անգետ հրապարակումների շարքը :
Շողակաթ հեռուստաընկերությունը, հիմնվելով Մայր Աթոռի արխիվում եղած փաստաթղթերի վրա, պատրաստեց տեսանյութ, որը լույս է սփռում շատ հարցերի վրա: Հուսով եմ, այս տեսանյութը դիտելիս շատ հարցերի պատասխաններ կգտնեք: Իսկ եթե հարցեր լինեն, կփորձեմ օգնել Ձեզ:



30.04.2011

Պատարագ Շվեյցարիայի հայոց թեմում

Շվեյցարիայի Հայոց թեմում` Ցյուրիխի հայոց համայնքում, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մեսրոպ վարդապետ Պարսամյանը: