Показаны сообщения с ярлыком Տեր Աբել քահանա. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Տեր Աբել քահանա. Показать все сообщения

01.08.2011

Շվեյցարիայի Հայոց թեմ

Արդեն մի քանի ամիս է, որ տեղական և Սփյուռքի մամուլում ակտիվ քննարկվում է Շվեյցարիայի Հայոց թեմում եղած խնդիրների և տարաձայնությունների հարցը: Որոշներ շտապեցին սկանդալային նյութեր պատրաստել, առանց խորամուխ լինելու խնդրի մեջ, ոմանք սրտացավորեն փորձեցին հասկանալ, թե ինչ խնդիր է իր առաջ դրել Մայր Աթոռը կամ ինչու է Ժնևի համայնքն ընդվզում: Թեև մշտապես Մայր Աթոռը պարզաբանումներ էր ներկայացնում հարցի առնչությամբ, բայց միևնույնն է, որոշ մարդիկ խուլ ձևացան և շարունակեցին լրացնել անգետ հրապարակումների շարքը :
Շողակաթ հեռուստաընկերությունը, հիմնվելով Մայր Աթոռի արխիվում եղած փաստաթղթերի վրա, պատրաստեց տեսանյութ, որը լույս է սփռում շատ հարցերի վրա: Հուսով եմ, այս տեսանյութը դիտելիս շատ հարցերի պատասխաններ կգտնեք: Իսկ եթե հարցեր լինեն, կփորձեմ օգնել Ձեզ:



06.06.2011

Դարձյալ Շվեյցարիայի հայոց թեմի խնդիրների մասին

Շվեյցարիայի Ժնև քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբել քահանա Մանուկյանի կարգալուծությունից հետո Մայր Աթոռի Դիվանապետ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում ներկայացրել է խնդիրը և քահանային կարգալույծ անելու դրդապատճառները:



Կարգալույծ քահանան ուզում է դատի տալ կաթողիկոսին





Տեր Աբել Մանուկյանը նամակ է հղել Գարեգին Բ-ին եւ նշել, որ նրան քրեական պատասխանատվության կենթարկի


Շվեյցարիայի հայոց թեմում լարվածությունը չի թուլանում


Քահանան դատի է տվել կաթողիկոսին


Երևի դժվար էր ամսական 8 հազ. եվրոյից հրաժարվելը. Մայր Աթոռի պատասխանը շվեյցարահայ քահանային


Մայր Աթոռը չի ուզում տիրանալ Շվեյցարահայ հայոց թեմի գումարներին. Մայր Աթոռի դիվանապետ


20.05.2011

Ժնև և Նիցցա քաղաքների հայ համայնքների խնդիրների շուրջ

Վերջին շրջանում Եկեղեցու թեմական կյանքին վերաբերող որոշ հարցեր քննարկման թեմա են դարձել: Հատկապես Շվեյցարիայի Ժնևի և Ֆրանսիայի Նիցցայի համայնքների շուրջ քննարկումները և որոշ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆՆԵՐԻ դիտարկումներ մոտենում են զավեշտի ժանրին:
Այս և նման հարցերի շուրջ Նվեր Մնացականյանի հետ զրուցում է Շահե աբեղա Անանյանը:
Առաջարկում եմ դիտել տեսանյութը համակ ուշադրությամբ: Եթե լինեն հարցեր կապված նշյալ համայնքների հետ, կարող եք մեկնաբանությունների կամ անձանական հաղորդագրությունների միջոցով ստանալ պատասխանները:

11.05.2011

Կարգազանցությունը եկեղեցական կյանքում անընդունելի է


Տ. Աբել քահանա Մանուկյանի կախակայման վերաբերյալ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության առիթով «Հրապարակ» օրաթերթի մայիսի 7-ի «Քահանային ետ են կանչում» հոդվածում տեղ գտած տեղեկությունների ու մեկնաբանությունների առնչությամբ հարկ եմ համարում տալ որոշ լուսաբանություններ:
Նախ` Տ. Աբել քահանան երբեւէ Ժնեւում ծառայության չի նշանակվել ոչ Վազգեն Ա կաթողիկոսի, ոչ էլ հաջորդ հայրապետների կողմից: Նա ինքնակամ ստանձնել է Ժնեւի Ս. Հակոբ եկեղեցու հոգեւոր հովվի պաշտոնը` պատճառ դառնալով թեմական եւ ներհամայնքային տարաձայնությունների ու խառնաշփոթի:
Ստեղծված կացությունը համընկավ Վազգեն Առաջին հայրապետի գահակալության վերջին տարվա հետ եւ նրա վախճանման պատճառով չգտավ իր հանգուցալուծումը: Գարեգին Ա կաթողիկոսն ընտրությունից հետո անմիջապես հայրապետական գրությամբ դատապարտեց Տեր Հոր քայլը` որպես Հայ եկեղեցու կանոնական սկզբունքների խախտում, արգելելով նրան քահանայագործել Ժնեւում` իբրեւ մնայուն հովիվ: Ցավոք, հայրապետական տնօրինությունն անտեսվեց ժամանակին, եւ հովվապետի վաղահաս մահվան պատճառով խնդիրը վերստին առկախ մնաց:
Շվեյցարիայի թեմում ստեղծված ներկայիս կացության մեջ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը կախակայել է Տ. Աբել քհն. Մանուկյանի քահանայագործությունը դրսեւորած կարգազանց ընթացքի` Շվեյցարիայում դեռեւս 1992թ. հաստատված կանոնական թեմի իրողությունը մերժելու, նորանշանակ առաջնորդական տեղապահի եւ Ժնեւի Սուրբ Հակոբ եկեղեցու հովվի հանգամանքը չճանաչելու եւ Մայր Աթոռ ներկայանալու` Հայրապետական հրահանգները չկատարելու համար:
Այս է իրողությունը, իսկ մնացյալը մի խումբ մարդկանց կողմից կատարվող անհիմն եւ սադրիչ արտահայտություններ ու կոչեր են:
Վահրամ քահանա ՄԵԼԻՔՅԱՆ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն

06.05.2011

Կախակայվում է Տ. Աբել քահանա Մանուկյանի քահանայագործությունը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ մայիսի 10-ից կախակայվում է Տ. Աբել քահանա Մանուկյանի քահանայագործությունը դրսևորած կարգազանց ընթացքի` Շվեյցարիայում հաստատված կանոնական թեմի իրողությունը մերժելու, նշանակված առաջնորդական տեղապահի և Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու հովվի հանգամանքը չճանաչելու և Մայր Աթոռ ներկայանալու Հայրապետական հրահանգները չկատարելու համար:

Մայր Աթոռից տեղեկացնում են, որ Աբել քահանային հրահանգվել է մեկշաբաթյա ժամկետում ներկայանալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Վանական Խորհրդին:

Տեղեկացնենք, որ կախակայման ընթացքում կարգազանց եկեղեցականին արգելվում է կատարել ծիսապաշտամունքային որևէ արարողություն, հակառակ պարագային կատարված արարողությունն անվավեր է:
 
Աղբյուր` Panorama.am