Ս. Գրիգոր Լուսավորիչը մկրտում է Տրդատ թագավորին |
Երրորդ՝ մուտքն է եկեղեցի մկրտվողը ապաշխարած մաքրազարդված և իր հավատը հայտարարած արժանի է Քրիստոսի եկեղեցու անդամը լինելու:
Չորրորդ մասը բուն մկրտությունն է. նախ ջուր է լցվում ավազանի մեջ, հետո երեխային նրա մեջ են իջեցնում և ապա ջրից դուրս հանում:
Երեխան սաղմոսների փոխասացությամբ տարվում է եկեղեցի:
Որից հետո քահանան ոլորում է կարմիր և սպիտակ թելերով նարոտը՝
Աշխարհաբար: Ով մարդասեր Տեր, ընդունիր Քեզ ընծայվող այս երեխային, սրբիր միտքն ու խորհուրդները նրա՝ հակառակորդի ամեն ներգործումից: Արժանացրու սուրբ Ավազանով լվանալ մեր մեղքի հնությունը և Քո շնորհի լույսով նորոգվել... լցրու նրան երկնային շնորհովդ և ուրախացրու ամենաբարի կոչումով Քրիստոնյա անվանվելու և արժանացրու սրան Մկրտության վերստին ծննդյան սուրբ Ավազանին, ընդունելով Քո Սուրբ Հոգին՝ Քո Սուրբ Եկեղեցու մարմինը և անդամը լինի:
Կնքահայրը շապիկ հագած երեք անգամ ծնրադրում է և ասում 21-րդ սաղմոսի 11-րդ տունը
Գրաբար:Ընկալ մարդասէր Տէ՛ր, զընծայեալսն Քեզ զերեխայս զայս, և սրբեա՛ զմիտս և զխորհուրդս սորա յամենայն ներգործութեանց հակառակորդին: Եւ արժանի՛ արա զսա ի ձեռն սուրբ Աւազանի լուանալ զհնութիւն մեղաց իւրոց, և նորոգիլ լուսով շնորհաց քոց... լցո՛ զսա երկնային շնորհօքդ, և զուարճացո ամենաբարի կոչմամբ Քրիստոնեա անուանելով և արժանի արա զսա Մկրտութեան վերստին ծննդեան սուրբ Ավազանին: Եւ ընդունելով զՀոգիդ քո Սուրբ, մարմին և անդամ եղիցի եկեղեցւոյ քում սրբոյ:
Մորս արգանդից Քեզ հանձնվեցի Դու ես իմ Աստվածը:գրկում է երեխային և արևմուտք դառնալով քահանայի հետ միասին երեք անգամ արտասանում է «Հրաժարիմքը»: Եթե մկրտվողը չափահաս է, ինքն է երեք անգամ թնրադրում և ապա քահանայի հետ միասին ասում «Հրաժարիմքը», ընդ որում ձեռքերը պահում են դեպի վար՝ ափերը կոր, իսկ «Հավատամքի» ժամանակ ձեռնամած:
Ի Քեզ անկայ ես յարգանդէ՝ յորովայնէ մօր իմոյ.Դու ես Աստուած իմ:
Աշխարհաբար: Հրաժարվում ենք սատանայից և նրա բոլոր խաբեություներից, պատրանքներից նրա, խորհուրդներից նրա, ընթացքից նրա, չար կամքից նրա, չար հրեշտակներից նրա, չար պաշտոնյաներից նրա, չար կամքը կատարողներից նրա, և նրա ամբողջ չար զորությունից հրաժարվելով հրաժարվում ենք։
Գրաբար: Հրաժարիմք ի սատանայէ և յամենայն խաբեութենէ նորա ի պատրանաց նորա ի խորհրդոց նորա, ի գնացից նորա, ի չար կամաց նորա, ի չար հրեշտակաց նորա ի չար պաշտոնէից նորա, ի չար կամարարաց նորա և յամենայն չար զօրութենէ նորա հրաժարելով հրաժարիմք:Այսպիսով երեխան մեղանչական կյանքից և աշխարհից դառնում է դեպի հավատի Լույսը: Նրա հետ բոլորն էլ գնում են դեպի արևելյան կողմը՝ խորան՝ աստվածգիտության Լույսին: Կարդացվում է Մատթեոսի ավետարանի 28 -րդ գլխի 16 -20 տները.
Իսկ տասնմեկ աշակերտները գնացին Գալիլեա, այն լեռը, ուր պատվիրել էրԵվ ապա բոլորն իրար հետ ասում են «Հավատամքը»: Մկրտության խորհուրդը կատարելուց չի կարելի անտեսել «Հավատամքը», որովհետև այն մկրտվողի քրիստոնեական հավատ ունենալու հայտարարությունն է. նա վկայում և խոստովանում է իր հավատը: Օտարազգիներին չի կարելի մկրտել մինչև չսովորեն և չխոստովանեն «Հավատամքը»: Իսկ երբ մեկը խոստովանի և փափագի եկեղեցու անդամ լինել, այն ժամանակ կարելի է մկրտության խորհուրդը նրա հետ կատարել:
իրենց Հիսուսը: Եվ տեսնելով Նրան ՝ երկրպագեցին Նրան ՝ իսկ ոմանք տարա-
կուսեցին: Հիսուսն էլ մոտենալով նրանց ասաց. Ամեն իշխանություն Ինձ
տրվեց ՝ երկնքում ու երկրի վրա : Ուրեմն գնացեք, բոլոր ազգերին աշակերտ
դարձրեք, մկրտեցեք նրանց Հոր, Որդու և սուրբ Հոգու անունով : Սովորեցրեք նրանց պահելու այն ամենը, ինչ որ ձեզ պատվիրեցի, և ահա ամեն օր Ես ձեզ հետ եմ ՝ մինչև աշխարհի վերջը: Ամեն:
Գրաբար: Հաւատամք ի մի Աստուած, ի Հայրն Ամենակալ՝ յարարիչն երկնի եւ երկրի, երեւելեաց եւ աներեւութից։ Եւ ի մի Տէր Յիսուս Քրիստոս Որդին Աստուծոյ՝ ծնեալն յԱստուծոյ Հօրէ, Միածին՝ այսինքն յէութենէ Հօր։ Աստուած յԱստուծոյ, Լոյս ի Լուսոյ, Աստուած ճշմարիտ յԱստուծոյ ճշմարտէ, ծնունդ եւ ոչ արարած։ Նոյն ինքն ի բնութենէ Հօր, որով ամենայն ինչ եղեւ յերկինս եւ ի վերայ երկրի, երեւելիք եւ աներեւոյթք։ Որ յաղագս մեր մարդկան եւ վասն մերոյ փրկութեան իջեալ ի յերկնից՝ մարմնացաւ, մարդացաւ, ծնաւ կատարելապէս ի Մարիամայ սրբոյ կուսէն Հոգւովն Սրբով։ Որով էառ զմարմին, զհոգի եւ զմիտ եւ զամենայն որ ինչ է ի մարդ, ճշմարտապէս եւ ոչ կարծեօք։ Չարչարեալ, խաչեալ, թաղեալ, յերրորդ աւուր յարուցեալ, ելեալ ի յերկինս նովին մարմնովն, նստաւ ընդ աջմէ Հօր։ Գալոց է նովին մարմնովն եւ փառօք Հօր ի դատել զկենդանիս եւ զմեռեալս, որոյ թագաւորութեանն ոչ գոյ վախճան։ Հաւատամք եւ ի Սուրբ Հոգին՝ յանեղն եւ ի կատարեալն, որ խօսեցաւ յօրէնս եւ ի մարգարէս եւ յաւետարանս։ Որ էջն ի Հորդանան, քարոզեաց յառաքեալսն, եւ բնակեցաւ ի սուրբսն։
Հաւատամք եւ ի մի միայն ընդհանրական եւ յառաքելական սուրբ եկեղեցի, ի մի մկրտութիւն, յապաշխարութիւն, ի քաւութիւն եւ ի թողութիւն մեղաց։ Ի յարութիւնն մեռելոց, ի դատաստանն յաւիտենից հոգւոց եւ մարմնոց, յարքայութիւնն երկնից եւ ի կեանսն յաւիտենականս։
Աշխարհաբար. Հավատում ենք մի Աստծո, Ամենակալ Հորը, երկնքի երկրի, երևելիների և աներևույթների Արարչին: Եվ մի Տեր Հիսուս Քրիստոսին՝ Աստծո Որդուն՝ ծնված Հայր Աստծուց՝ Միածին, այսինքն՝ Հոր էությունից։ Աստված՝ Աստծուց, Լույս՝ Լույսից, Ճշմարիտ Աստված՝ Ճշմարիտ Աստծուց, ծնունդ և ոչ՝ արարած։ Նույն Ինքը՝ Հոր բնությունից, Որով ամեն ինչ եղավ երկնքում և երկրի վրա՝ երևելիներ և աներևույթներ։ Ով մեզ՝ մարդկանցս համար և հանուն մեր փրկության՝ երկնքից իջնելով՝ մարմնացավ, մարդացավ, Սուրբ Հոգով կատարելապես ծնվեց Սուրբ Կույս Մարիամից։ Որով առավ մարմին, հոգի ու միտք և ամեն ինչ ուր ունի մարդը՝ ճշմարտապես և ոչ կարծյոք։ Չարչարվեց, խաչվեց, թաղվեց, երրորդ օրը հարություն առավ, նույն մարմնով ելավ երկինք և նստեց Հոր Աջ կողմում։ Գալու է նույն մարմնով և Հոր փառքով՝ դատելու ողջերին և մեռածներին, Ում թագավորությունը չունի վախճան։ Հավատում ենք և Սուրբ Հոգուն՝ Անեղին և Կատարյալին, որ խոսեց Օրենքներում, մարգարեներում և Ավետարաններում։ Ով իջավ Հորդանան, քարոզեց առաքյալների միջոցով և բնակվեց սուրբերի մեջ։Սարկավագները երգում են «Բաց մեզ, Տեր, դուռը քո ողորմության», ու բոլորը գալիս են դեպի դաս: Հետո կնքահայրը երեխան գրկած դասի առջև խոնարհվում է ու «Արեգակն արդարության» շարականը երգելով մկրտվողին առաջնորդում է դեպի Ավազան, որտեղ քահանան ընթերցում է հատվածներ Աստվածաշնչից.
Հավատում ենք նաև միայն Մի Ընդհանրական և Առաքելական Սուրբ Եկեղեցուն, մի մկրտությանը, ապաշխարությանը, մեղքերի քավությանը և թողությանը, մեռելների հարությանը, հոգիների և մարմինների հավիտենական դատաստանին, Երկնքի արքայությանը և հավիտենական կյանքին։
ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ, մաս Բ
Նյութը վերցված է Դերենիկ եպիսկոպոսի
ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴՐՈՇՄ գրքույկից, փոքր կրճատումներով:
Комментариев нет:
Отправить комментарий