Показаны сообщения с ярлыком Գևորգյան Ճեմարան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Գևորգյան Ճեմարան. Показать все сообщения

03.11.2011

ՎԱՀԱՆ ՏԵՐ-ԱՌԱՔԵԼՅԱՆ, ՀՈՒՇԵՐ ԿՈՄԻՏԱՍԻ ՄԱՍԻՆ

Վճռական ճակատամարտը
(Հուշեր Կոմիտասի մասին)

Հետադարձ ու քննարկու մի հայացք ձգելով Կոմիտասի գիտակցական ուղու վրա, պիտի հավաստել որ նա պատկանում էր, այսպես կոչված, դժբախտ աստղի տակ ծնված մարդկանց թվին:
1904-1905 ուսումնական տարին Գևորգյան ճեմարանում հիշեցնում էր ռազմական տենդային նախապատրաստություն զորական ճամբարում: Երգեցիկ խմբի պարապմունքներն սկսելուց առաջ Կոմիտասը նորից ուշի-ուշով փորձեց ձայները, վերադասավորեց դրանք, ընտրեց նոր երգիչներ և առաջին պարապմունքից հետո հայտարարեց մեզ.
- Տղերք, ես ծրագրել եմ մի շատ լուրջ գործ, որի հաջողությունը կամ տապալումը ամբողջովին կախված է ձեզանից. ձեր ուշիմ կամ անփույթ վերաբերմունքից: Որոշ փափկանկատությամբ ես ստիպված եմ այսօր գաղտնիքի քողով պատել այդ գործը: Բայց դուք պիտի վստահեք ինձ, պիտի հավատաք իմ հայտարարության կարևորությանը և ոչ մի ջանք չխնայեք հարյուր տոկոսով արդարացնելու իմ սպասելիքները ձեզանից: Գիտցեք միայն, որ ես տանելու եմ ձեզ վճռական ճակատամարտի, թե ուր և երբ, այդ հետո: Ես չեմ կասկածում որ ձեզ սպասում է փայլուն հաղթանակ, եթե մեր մարզանքի աշխատանքները համարեք ձեզ համար պատվի խնդիր: Խոստանո՞ւմ եք: