Показаны сообщения с ярлыком Եհովայի վկա. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Եհովայի վկա. Показать все сообщения

16.05.2011

Չենք մտածում, հետևաբար ....

Տան դուռը թակեցին: Բացեցի: Երկու երիտասարդներ բարևեցին: Չհասցրեցի անգամ բարևին պատասխանել... սկսվեց ՀՈԳԵՈՐՍՈՒԹՅԱՆ անհաջող փորձը: Ներողություն խնդրեցի և ընդհատեցի այս անիրավ աշխարհի մասին պատմող երտասարդի խոսքը: Հարցրեցի` ինչ կազմակերպություն եք ներկայացնում: Պատասխանեցին` քրիստոնյաներ ենք: Հասկացել էի, որ Եհովայի վկաներ են` Քրիստոսին չընդունող քրիստոնյաներ....
Քաղաքավարությամբ առաջարկեցի լքել մեր բակը, փողոցն ու գյուղը, որովհետև մեր տարածքում վկաներ չկան, հետևաբար իրենց քարոզչությունն անօրինական է: Ասացին, որ իրենց իրավունք չունի որևէ մեկը արգելել քարոզելու, նույնիսկ գյուղապետը (մտածում էին, թե գյուղապետն եմ): Հիշեցրեցի, որ օրինական միջոցների չեմ ուզում դիմել, գնացեք խաղաղությամբ և չվերադառնալու պայմանով: Այստեղ երիտասարդներից մեկը չդիմացավ.
_Սպառնում ե՞ք,_ սպառնաց վկան,_ չիմանա’ք մենք մարդ չունենք...
Մյուս երիտասարդը, որ մինչ այդ փորձում էր լռեցնել ընկերոջը, ներողություն խնդրեց և գրեթե քաշելով տարավ առյուծասիրտ վկային: Հետո հարևաններից իմացա, որ փորձել են մարդկանցից ճշտել, թե ով եմ, և արագ հեռացել են:

Նման դեպքերը մեր իրականությունում շատ են, մի տեսակ Հայաստանի առօրյայի մաս են կազմում: Ցավալի է նաև, որ Եվրոպային միայն "Օտար, ամայի ճամփեքի վրա" հաղորդումով ծանոթ մեր որոշ հայրենակիցներ այս երևույթին ոչ միայն հաճելիորեն են նայում, այլ մի բան էլ (գուցե հատուկ նպատակով) փորձում են օգնել նմանատիպ վկաներին ազատ քարոզելու մեր երկրում, որը գնում է դեպի Եվրոպա (հիշեցնենք, որ Եհովայի վկաների սկզբունքները մերժելի են հենց եվրոպացիների կողմից): 
Երեկ անհանգստացնում էին, այսօր սպառնում քահանային ու դատի տալիս լրագրողին, վաղը կոկորդ կկրծեն... և երբ հերթը հասնի հայրենիքի պաշտպանությանը, Հայաստանի կալանավայրերը կլցվեն զենք վերցնելուց հրաժարվող երիտասարդ կոկորդ կրծողներով: Ի՞նչ է մտածում մեր ազգը, կամ արդյո՞ք մտածում է (հիշեցի Դեկարտին): 
Սպասիր Արևմուտք, գալիս ենք...

Եհովայի վկաները ձեռք են բարձրացնում քահանայի վրա


Աղանդավորներն արդեն հարձակվում են հոգևորականների վրա
Մայիսի 15-ին, միջադեպ է գրանցվել Արարատյան Հայրապետական Թեմի  Սբ. Երրորդություն եկեղեցու բակում: Առավոտյան մոտավորապես ժամը 9-ին Եՙհովայի վկաներ՚ աղանդի երկու ներկայացուցիչ հոգևորսություն են իրականացրել  եկեղեցու տարածքում: Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Եսայի քհն. Արթենյանը միջամտել է` աղանդավորներին խնդրելով  եկեղեցու տարածքում քարոզչություն չիրականացնել եւ հեռանալ: Աղանդավորները պահանջել են փաստաթուղթ, որ այդ տարածքը պատկանում է եկեղեցուն: Հոգևորսության փաստն արձանագրելու համար Տեր հայրը փորձել է իր բջջային հեռախոսով նկարահանել, սակայն աղանդավոր երիտասարդները խլել են հեռախոսը: Երբ Տեր հայրը փորձել է հեռախոսը ետ վերցնել, հարվածել են նրա ձեռքին, սպառնալով, թե` “կոկորդդ կկրծեմ”, ապա խոստացել, որ հաշվեհարդար են տեսնելու: