Ազգային ավանդական ճարտարապետություն` արդի լուծումներով, համահունչ ու ներդաշնակ տարածքին:
Երբ երկու տարի առաջ Արտակ Ղուլյանին առաջարկեցին Էջմիածնի մատենադարանի շենքի նախագիծը ստեղծել, արդի եւ հին ճարտարապետության ներդաշնակ միաձուլմամբ պատկերացրեց մատենադարանի տեսքը:
«Համարձակ լուծումներ, որոնք պետք է համահունչ լինեն շրջակա միջավայրին` Գեւորգյան ճեմարանին, Մայր տաճարին եւ Հրեշտակապետաց եկեղեցուն: Երեք կառույցները պետք է դառնան մի ամբողջություն, մեկի դիրքը չպետք է գերազանցեր մյուսին, իհարկե, կենտրոնում թողնելով Մայր աթոռը», ասում է ճարտարապետը:
Մատենադարանը, որ կառուցվում է սփյուռքահայ բարերարներ Վաչե եւ Թամար Մանուկյանների (Լոնդոն) օժանդակությամբ եւ կրում նրանց անունը, ներառում է ազգային ճարտարապետության բազմաթիվ տարրեր` կամարներ, գմբեթներ, զարդանախշեր, որոնց տրվել են նորարարական լուծումներ:
Ճարտարապետն առանձնացնում է հատկապես շենքի ճակատի հատվածը. զարդանախշերը բացված գրքի, մագաղաթի էջերի տպավորություն են թողնում:
Երկհարկանի մատենադարանում կգործեն ժամանակակից գրադարան, հին ձեռագրատուն, հանդիսությունների սրահ, գրապահոց, մատենագիտական աշխատանքների համար նախատեսված սենյակներ եւ ցուցասրահներ:
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվան Վահրամ քահանա Մելիքյանի փոխանցմամբ, թեպետ խորհրդային տարիներին իշխանությունները ստիպողաբար Մայր աթոռի բազմաթիվ արժեքավոր ձեռագրեր վերցրեցին, որը հիմք հանդիսացավ Մեսրոպ