Показаны сообщения с ярлыком Դրոշմ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Դրոշմ. Показать все сообщения

17.04.2011

ԴՐՈՇՄ, ԽՈՐՀՐԴԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Դրոշմը Սուրբ Հոգին ընդունելու խորհուրդն է. յուրաքանչյուր հավատացյալ անհատի համար Հոգեգալուստ. Սուրբ Հոգու իջնելը քրիստոնյային շնորհված կնիքի ընդունման խորհուրդն է: Դրոշմը մկրտության ավարտն է ու լրումը: Մենք սովորաբար օգտագործում ենք կնունք բառը, որն առաջացել է կնքել բայից, այսինքն կնիք դնել: Դրոշմով Սուրբ Հոգու շնորհը և պարգևները տրվում են դրոշմ ընդունողին: Մկրտությամբ նույնպես շնորհ է տրվում: Ո՞րն այս երկուսի
տարբերությունը: Մկրտությամբ մարդն ընդունում է Սուրբ Հոգու հիմնականում մաքրվելու, Աստծու որդեգրվելու և սկզբնական մեղքը քավելու համար: Իսկ դրոշմով Սուրբ Հոգին և նրա շնորհները տրվում են քրիստոնեական կյանքի մեջ զորանալու համար: Մկրտությամբ սրբվում ենք մեր մեղքերից, վերստին ծնված, մտնում նոր կյանք:

16.04.2011

ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ, մաս Ա

Ս. Գրիգոր
Լուսավորիչը մկրտում է
Տրդատ թագավորին
Մկրտության առաջին մասը ապաշխարությունն է: Կնքահայրը և խորհրդակատարման ներկաները հանուն երեխայի զղջում են իրենց գործած մեղքերի համար և Աստծուց թողություն հայցում: Երկրորդ մասը. երեխայի հրաժարումն է աշխարհից և դարձը հավատի Լույսին՝ Աստվածգիտությանը, և հետո իր հավատի դավանության հայտարարումը:
Երրորդ՝ մուտքն է եկեղեցի մկրտվողը ապաշխարած մաքրազարդված և իր հավատը հայտարարած արժանի է Քրիստոսի եկեղեցու անդամը լինելու:
Չորրորդ մասը բուն մկրտությունն է. նախ ջուր է լցվում ավազանի մեջ, հետո երեխային նրա մեջ են իջեցնում և ապա ջրից դուրս հանում:
Երեխան սաղմոսների փոխասացությամբ տարվում է եկեղեցի:
Որից հետո քահանան ոլորում է կարմիր և սպիտակ թելերով նարոտը՝
Աշխարհաբար: Ով մարդասեր Տեր, ընդունիր Քեզ ընծայվող այս երեխային, սրբիր միտքն ու խորհուրդները նրա՝ հակառակորդի ամեն ներգործումից: Արժանացրու սուրբ Ավազանով լվանալ մեր մեղքի հնությունը և Քո շնորհի լույսով նորոգվել... լցրու նրան երկնային շնորհովդ և ուրախացրու ամենաբարի կոչումով Քրիստոնյա անվանվելու և արժանացրու սրան Մկրտության վերստին ծննդյան սուրբ Ավազանին, ընդունելով Քո Սուրբ Հոգին՝ Քո Սուրբ Եկեղեցու մարմինը և անդամը լինի: