Առավոտ
Հայաստանում՝ 6, Ռուսաստանում 7 եկեղեցիների նախագծող ճարտարապետ է Արտակ Ղուլյանը: Ինչպես ասում են՝ մի ոտքը Հայաստանում է՝ իր նախագծով Աբովյանում կառուցվող Սուրբ Հովհաննես եկեղեցու կողքին, մյուս ոտքը՝ Ռուսաստանում: Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդանիստ գլխավոր եկեղեցին էլ է Արտակ Ղուլյանի նախագծով կառուցվում: Սա ավելի շուտ վանական համալիր է, քան՝ սոսկ եկեղեցի: Այն լինելու է մի հաստատություն՝ իր առաջնորդարանով, դպրոցով, մշակույթի կենտրոնով: Մի խոսքով, մի ամբողջական համալիր, որտեղ, աղոթքից ու մոմավառությունից բացի, հավատացյալն ու ոչ հավատացյալը հնարավորություն կունենան «թերթել» մաքառումների միջով անցած քրիստոնյա հայի պատմության ու հոգեւոր կյանքի էջերը, կրթվել ու դաստիարակվել, ամուր