Աղանդավորներն արդեն հարձակվում են հոգևորականների վրա
Մայիսի 15-ին, միջադեպ է գրանցվել Արարատյան Հայրապետական Թեմի Սբ. Երրորդություն եկեղեցու բակում: Առավոտյան մոտավորապես ժամը 9-ին Եՙհովայի վկաներ՚ աղանդի երկու ներկայացուցիչ հոգևորսություն են իրականացրել եկեղեցու տարածքում: Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Եսայի քհն. Արթենյանը միջամտել է` աղանդավորներին խնդրելով եկեղեցու տարածքում քարոզչություն չիրականացնել եւ հեռանալ: Աղանդավորները պահանջել են փաստաթուղթ, որ այդ տարածքը պատկանում է եկեղեցուն: Հոգևորսության փաստն արձանագրելու համար Տեր հայրը փորձել է իր բջջային հեռախոսով նկարահանել, սակայն աղանդավոր երիտասարդները խլել են հեռախոսը: Երբ Տեր հայրը փորձել է հեռախոսը ետ վերցնել, հարվածել են նրա ձեռքին, սպառնալով, թե` “կոկորդդ կկրծեմ”, ապա խոստացել, որ հաշվեհարդար են տեսնելու:
Երեւանի ՀԱԹ տեղամասի ոստիկանական բաժանմունքում ստացված ահազան•ը առիթ է հանդիսացել, որ հարցով զբաղվեն իրավապահները:
Երեւանի Սբ. Երրորդություն եկեղեցու տարածքը ՀԱԹ բնակիչների սիրելի վայրն է, որը միշտ մարդաշատ է երեխաներով ու տարեց մարդկանցով: ՙԵհովայի վկաները՚ հատկապես այս տարածքում եւ հատկապես Սբ. Պատարագների ժամանակ մշտապես քարոզչություն են իրականացնում եկեղեցու հավատացյալների եւ զբոսնող բնակիչների շրջանում: ՙԵհովայի վկաները՚ հաճախ են հայտնվում եկեղեցու պատերից ներս` հոգեորսությամբ զբաղվելու եւ բախումներ հրահրելու նպատակով:
Սբ. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Եսայի քհն. Արթենյանը պատմում է, որ եղել են տարբեր առիթներ, երբ հոգևորականների` ոստիկանությանը դիմելու սպառնալիքից վախենալով, ՙԵհովաների վկաները՚ հեռացել են եկեղեցու տարածքից, սակայն վերջին ժամանակներում իրենք են սպառնում ոստիկանություն դիմել, երբ փորձում է արվում զուսպ եւ քրիստոնեավայել ձեւով նրանց հեռացնել եկեղեցու տարածքից:
ՙԵհովաների վկաները՚, ովքեր զենք չեն բարձրացնում հայրենիքի պաշտպանության համար, համարձակվում են ձեռք բարձրացնել հայ հոգևորականի վրա, մերժում են արյան փոխներարկումը, սակայն պատրաստ են կոկորդ կրծելու, երբ տանտերերը սեփական հոգևոր տանից նրանց դուրս են հրավիրում՚,- մտահոգված է քահանան:
Եկեղեցու հավատավոր զավակներն ու այցելուներն էլ իրենց հերթին ահազանգում են, որ աղանդավորներն իրենց թակարդները բավականին անթաքույց եւ ամբարիշտ կերպով լարած` փորձում են կռվի եւ անհանգստությունների առիթներ ստեղծել, մինչդեռ իրենք եկեղեցի են գալիս աղոթելու եւ խաղաղվելու նպատակով, ոչ թե հոգևորսության ենթարկվելու: ՙՄտահոգիչ է նաեւ եկեղեցու բակում եւ հարակից այգում խաղացող երեխաների եւ հանգստացող մեծահասակների անվտանգության հարցը, որոնք անպաշտպան են ՙգառան դմակով գայլերի՚ լարած թակարդների առաջ՚, նշում է թոռնիկին այգի բերած մի տատիկ:
Կրոնակական փոքրամասնությունների անվամբ քողարկվող աղանդավորները, որ հայտնի են իրենց պառակտիչ եւ ազգակործան ձեռագրով, գործում են անպատժելիության եւ ամենաթողության պայմաններում, որի հետեւանքով արդեն երկար տարիներ խախտվում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատացյալների իրավունքները: Հերթն արդեն հասել է հոգևորականներին քաշքշելուն եւ սպառնալուն:
Թե’ Տ. Եսայի քահանան եւ թե’ Սբ. Երրորդություն եկեղեցու ծխական համայնքի ներկայացուցիչները խիստ դատապարտում են ստեղծված իրողությունը եւ զգոնության ու արթնության կոչում հայ ժողովրդի զավակներին դիտավորյալ հրահրվող միջադեպերից ու հոգևորսությունից զերծ մնալու համար:
Մայիսի 15-ի իջադեպի մանրամասների և սեփական մտահոգությունների կապակցությամբ Սբ. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Եսայի քհն. Արթենյանը մասնակցել է ԶԼՄ-ների հետ կազմակերպված մամլո ասուլիսին և պատասխանաել լրագրողների հարցերին:

Комментариев нет:
Отправить комментарий