Աշխարհաբար:
Ո՛վ ամենակալ և ամենակարող Տեր և Աստված իմ, որ այս օրը քո ամենազոր և բարձրագույն խոսքով
ջրերի զանգվածը անջրպետելով բաժանեցիր երկու մասի
և անսուտ
ամրությամբ սահմանեցիր երկնքի հաստատությունը ջրերի մեջ` բոլոր զվարթունների զբոսավայր: Ընկնում եմ Քո առջև
և աղաչում Քեզ. Ասա՛ այդ խոսքովդ ինձ` «Թողնված են քե՛զ մեղքերդ» (Մատթ., Թ 5) բազում: Որովհետև իմ անօրինությունները բարձրացան իմ գլխից [վեր], և իմ հանցանքների բազմությունը ծածկեց
ինձ: Չարասերիս չարիքին չափ չկա, և ոչ` թիվ ցավալի անօրինությանս: Հեռացրու ինձնից հանցանքներս, Տեր, և անջրպետելով վերացրու վերքերը վիրավորված ծառայիս, և արժանացրու անպիտան ծառայիս քո երկնային արքայությանը, քո բոլոր սրբերի
մոտ, որ նրանց հետ փառավորեմ Ամենասուրբ Տերությունդ` Հայր և Որդի
և Սուրբ
Հոգի. այժմ և միշտ
և հավիտյանս հավիտենից. ամեն:
Գրաբար:
Ո՛վ ամենակալ և ամենակարող Տէ՛ր իմ և Աստուա՛ծ իմ, որ յայսմ աւուր
քո ամենազաւր և բարձրագոյն բանիւդ բաժանեալ անջրպետեցեր զբազմութիւն ջուրցն ընդ երկուս, և անշուշտ ամրութեամբ սահմանեցեր զհաստատութիւնն երկնից ի մէջ ջուրցն՝ տեղի զբաւսանաց ամենայն զուարթնոցն երկնից, անկանիմ առաջի քո և աղաչեմ
զքեզ, ասա՛ բանիւդ այդուիկ առ իս, եթէ՝ «Թողեալ լիցին քեզ մեղք քո» [Մատթ. Թ. 5] բազում. քանզի անաւրէնութիւնք իմ բարձրացան քան զգլուխ
իմ, և բազմութիւն յանցանաց իմոց ծածկեաց զիս: Չի՛ք չափ չարեաց
չարասիրիս, և ո՛չ գոյ թիւ թաղծեալ անաւրէնութեանս: Մեկնեա՛ յինէն զյանցանս իմ, Տէ՛ր, և անջրպետեալ վերացո՛ ի վսերէս
զվէրս վիրաւորեալ ծառայիս, արա՛ արժանի զանպիտան ծառայս քո երկնից արքայութեանդ՝ առ ամենայն սուրբս քո, զի ընդ նոսին փառաւորեցից զամենազաւր տէրութիւնդ՝ զՀայր և զՈրդի և զՍուրբ Հոգին. այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Հովհաննես Գառնեցի, «Աղոթամատույց»
Комментариев нет:
Отправить комментарий