04.10.2013

Ընտանիքն է տարրական պետությունը և տարրական եկեղեցին

Երբեմն վիճաբանում ենք, թե արդյոք հայի համար ո՞րն է ամենակարևոր հաստատությունը. պետությո՞ւնն է, Եկեղեցի՞ն, դպրո՞ցն է, երգն ու պա՞րն են, մամուլն ու գրականությո՞ւնը, մայրենի լեզու՞ն: Ո՞ր մեկն է ամենից կարևորը, որի շնորհիվ ապահովում ենք մեր գոյությունը: Նշվածներից և ոչ մեկը. ԸՆՏԱՆԻՔՆ է ամենից կարևորը, որովհետև պահեր են եղել, որ մենք պետություն չենք ունեցել, տեղեր են եղել, որ մենք եկեղեցի կամ եկեղեցական չենք ունեցել, դպրոց էլ չենք ունեցել, մոռացել ենք նույնիսկ մեր լեզուն, բայց քանի դեռ հայ ընտանիքը մնացել է, մենք գոյատևել ենք: Ինչո՞ւ է այսպես. շատ պարզ է պատասխանը. որովհետև ընտանիքն է տարրական պետությունը, ընտանիքն է տարրական եկեղեցին, տարրական դպրոցը և մշակութային օջախը:
Հետևաբար, սիրելիներ, եկեք շարունակենք մեր պատմության ընթացքը` գուրգուրալով հայ ընտանիքի սրբության վրա, հառաջ դնենք, սատար կանգնենք մեր ընտանիքներին, որովհետև մեր ազգի գոյատևման գաղտնիքը այնտեղ է. այնտեղ է գաղտնիքը մեր ազգային դիմացկունության, որ մենք կարողացանք տոկալ ամեն ինչի և պիտի դիմագրավենք դեռ ինչ-ինչ դժխեմ արհավիրքներ։

Տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյան
Հատված Մայր Տաճարում խոսված քարոզից

Комментариев нет:

Отправить комментарий