Լուսանկարը` Արթուր Մանուչարյանի |
Հատված «Երկու ուխտավոր» վեպից
Պարզ հավատացյա՞լ ես. դու ամենաբախտավորն ես: Ոչ մեկի կյանքը քոնի նման հարուստ չէ, և ոչ մեկին վիճակված չէ հավաքել անդնդի չքնաղ ծաղիկները, որ դու կարող ես հավաքել այս կյանքի ընթացքում: Միայն թե մենակ, առանց հովվի մի քայլիր: Քայլիր եկեղեցու հետ, որովհետև դեռ գառնուկ ես, իսկ շուրջբոլորդ շատ են գայլերը`անթիվ, անհամար: Դու բախտավոր ես, որովհետև Քրիստոս արցունքներով է քեզ փնտրում, և Հայրը սպասում է, որ ապահով տուն վերադառնաս: Սուրբ Հոգու շնորհները Եկեղեցու ծորակներից լիառատորեն քեզ համար են հեղվում: Վերևում հիշված բոլոր մարդիկ քեզ համար են, սիրելի հիվանդ եղբայր, այս աշխարհի անտառներում կորած, խաբված, ցեխերի մեջ տապալված ու ցեխոտված, բայց միշտ ադամանդ եղբայր, դու`ոսկի, դու` անգին, թանկագին եղբայր:
Комментариев нет:
Отправить комментарий