19.01.2013

Արվեստը պայքար է սիրում


Վարպետ Սարյանը, անձամբ այցելելով (1968) Մինասին և դիտելով նրա գործերը, արտահայտվեց այսպես.
-Մինաս, ես քեզանից մեծ եմ հիսուն տարով: Ափսոս, ինձ քիչ ժամանակ է մնացել: Ու՞ր էիր, մի քիչ շուտ գայիր: Չմոռանաս, արվեստը պայքար է սիրում: Հիմա ես արդեն մենակ չեմ: Դու էլ մենակ չես: Ուրեմն շարունակիր խիզախել: Ես հավատում եմ քո լավ ձեռքին...

Նույն օրը գալով Սարյան Թանգարան` Մինասն ինձ հուզված հայտնեց.
- Ինչ հրաշք էր իր բարեկամական սերը, միասնորեն ապրելու սերը, երանության սերը... Ես այլևս ինձ երբեք մենակ չեմ զգալու: Աշխատելու եմ ավելի վստահ, և պիտի ստեղծեմ նոր, նոր նկարներ...

Շահեն Խաչատրյան

Комментариев нет:

Отправить комментарий