Показаны сообщения с ярлыком Հանրապետական մաղթանք. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հանրապետական մաղթանք. Показать все сообщения

20.09.2011

Հանրապետական մաղթանք



Հանրապետական մաղթանքի կարգը կատարվում է Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում:


Սա Հանրապետական մաղթանքի կարգում եղած աղոթքն է` աշխարհաբար (ազատ) թարգմանությամբ:



Գոհություն ենք հայտնում Քեզ, Տեր, որ երկնքից Արարատյան դաշտ իջար և Հայոց ազգիս հավատի վեմի վրա հիմնեցիր Քո եկեղեցին, և հովվապետեր, եպիսկոպոսներ, վարդապետներ և հովիվներ կարգեցիր Քո հոտի ամրության համար: Այցելության ելար Հայոց ազգիս` ցույց տալու մեզ Քո մեծ ողորմությունը, և Հայաստան աշխարհում հաստատեցիր Հայոց Հանրապետությունը, որի համար մեծաձայն գոհաբանությամբ փառք, գոհություն և երկրպագություն ենք վերառաքում բարձունքներում բնակվող մեծ բարերարությանդ` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, ամեն ժամ և հավիտյանս հավիտենից: