Показаны сообщения с ярлыком Շվեյցարիայի հայոց թեմ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Շվեյցարիայի հայոց թեմ. Показать все сообщения
19.10.2011
Ժնևի հայ համայնքը կվերագտնի իր ներքին խաղաղ կյանքը
01.08.2011
Շվեյցարիայի Հայոց թեմ
Արդեն մի քանի ամիս է, որ տեղական և Սփյուռքի մամուլում ակտիվ քննարկվում է Շվեյցարիայի Հայոց թեմում եղած խնդիրների և տարաձայնությունների հարցը: Որոշներ շտապեցին սկանդալային նյութեր պատրաստել, առանց խորամուխ լինելու խնդրի մեջ, ոմանք սրտացավորեն փորձեցին հասկանալ, թե ինչ խնդիր է իր առաջ դրել Մայր Աթոռը կամ ինչու է Ժնևի համայնքն ընդվզում: Թեև մշտապես Մայր Աթոռը պարզաբանումներ էր ներկայացնում հարցի առնչությամբ, բայց միևնույնն է, որոշ մարդիկ խուլ ձևացան և շարունակեցին լրացնել անգետ հրապարակումների շարքը :
Շողակաթ հեռուստաընկերությունը, հիմնվելով Մայր Աթոռի արխիվում եղած փաստաթղթերի վրա, պատրաստեց տեսանյութ, որը լույս է սփռում շատ հարցերի վրա: Հուսով եմ, այս տեսանյութը դիտելիս շատ հարցերի պատասխաններ կգտնեք: Իսկ եթե հարցեր լինեն, կփորձեմ օգնել Ձեզ:

20.05.2011
Ժնև և Նիցցա քաղաքների հայ համայնքների խնդիրների շուրջ
Վերջին շրջանում Եկեղեցու թեմական կյանքին վերաբերող որոշ հարցեր քննարկման թեմա են դարձել: Հատկապես Շվեյցարիայի Ժնևի և Ֆրանսիայի Նիցցայի համայնքների շուրջ քննարկումները և որոշ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆՆԵՐԻ դիտարկումներ մոտենում են զավեշտի ժանրին:
Այս և նման հարցերի շուրջ Նվեր Մնացականյանի հետ զրուցում է Շահե աբեղա Անանյանը:
Առաջարկում եմ դիտել տեսանյութը համակ ուշադրությամբ: Եթե լինեն հարցեր կապված նշյալ համայնքների հետ, կարող եք մեկնաբանությունների կամ անձանական հաղորդագրությունների միջոցով ստանալ պատասխանները:

11.05.2011
Կարգազանցությունը եկեղեցական կյանքում անընդունելի է
Տ. Աբել քահանա Մանուկյանի կախակայման վերաբերյալ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության առիթով «Հրապարակ» օրաթերթի մայիսի 7-ի «Քահանային ետ են կանչում» հոդվածում տեղ գտած տեղեկությունների ու մեկնաբանությունների առնչությամբ հարկ եմ համարում տալ որոշ լուսաբանություններ:Նախ` Տ. Աբել քահանան երբեւէ Ժնեւում ծառայության չի նշանակվել ոչ Վազգեն Ա կաթողիկոսի, ոչ էլ հաջորդ հայրապետների կողմից: Նա ինքնակամ ստանձնել է Ժնեւի Ս. Հակոբ եկեղեցու հոգեւոր հովվի պաշտոնը` պատճառ դառնալով թեմական եւ ներհամայնքային տարաձայնությունների ու խառնաշփոթի:Ստեղծված կացությունը համընկավ Վազգեն Առաջին հայրապետի գահակալության վերջին տարվա հետ եւ նրա վախճանման պատճառով չգտավ իր հանգուցալուծումը: Գարեգին Ա կաթողիկոսն ընտրությունից հետո անմիջապես հայրապետական գրությամբ դատապարտեց Տեր Հոր քայլը` որպես Հայ եկեղեցու կանոնական սկզբունքների խախտում, արգելելով նրան քահանայագործել Ժնեւում` իբրեւ մնայուն հովիվ: Ցավոք, հայրապետական տնօրինությունն անտեսվեց ժամանակին, եւ հովվապետի վաղահաս մահվան պատճառով խնդիրը վերստին առկախ մնաց:Շվեյցարիայի թեմում ստեղծված ներկայիս կացության մեջ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը կախակայել է Տ. Աբել քհն. Մանուկյանի քահանայագործությունը դրսեւորած կարգազանց ընթացքի` Շվեյցարիայում դեռեւս 1992թ. հաստատված կանոնական թեմի իրողությունը մերժելու, նորանշանակ առաջնորդական տեղապահի եւ Ժնեւի Սուրբ Հակոբ եկեղեցու հովվի հանգամանքը չճանաչելու եւ Մայր Աթոռ ներկայանալու` Հայրապետական հրահանգները չկատարելու համար:Այս է իրողությունը, իսկ մնացյալը մի խումբ մարդկանց կողմից կատարվող անհիմն եւ սադրիչ արտահայտություններ ու կոչեր են:Վահրամ քահանա ՄԵԼԻՔՅԱՆ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն
06.05.2011
Կախակայվում է Տ. Աբել քահանա Մանուկյանի քահանայագործությունը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ մայիսի 10-ից կախակայվում է Տ. Աբել քահանա Մանուկյանի քահանայագործությունը դրսևորած կարգազանց ընթացքի` Շվեյցարիայում հաստատված կանոնական թեմի իրողությունը մերժելու, նշանակված առաջնորդական տեղապահի և Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու հովվի հանգամանքը չճանաչելու և Մայր Աթոռ ներկայանալու Հայրապետական հրահանգները չկատարելու համար:
Մայր Աթոռից տեղեկացնում են, որ Աբել քահանային հրահանգվել է մեկշաբաթյա ժամկետում ներկայանալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Վանական Խորհրդին:
Տեղեկացնենք, որ կախակայման ընթացքում կարգազանց եկեղեցականին արգելվում է կատարել ծիսապաշտամունքային որևէ արարողություն, հակառակ պարագային կատարված արարողությունն անվավեր է:

Աղբյուր` Panorama.am
06.04.2011
Ժնեւի եկեղեցական վարչությունն արտահայտողը չէ շվեյցարահայության կամքի
Օրեր առաջ թե Հայրենիքի եւ թե Սփյուռքի տարբեր հայկական լրատվամիջոցներին առաքվեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին ուղղված նամակի օրինակը` ստորագրված Ժնեւի Ս. Հակոբ հայկական եկեղեցու եկեղեցական վարչության նախագահ Վիգեն Վարձպետի ստորագրությամբ:
Իսկ ապրիլ 2-ին «Հրապարակ» օրաթերթին տված իր հարցազրույցում նշյալ անձն ուղղակի նենգափոխում է փաստերը
Подписаться на:
Сообщения (Atom)