Ազգային ավանդական ճարտարապետություն` արդի լուծումներով, համահունչ ու ներդաշնակ տարածքին:
|
Երբ երկու տարի առաջ Արտակ Ղուլյանին առաջարկեցին Էջմիածնի մատենադարանի շենքի նախագիծը ստեղծել, արդի եւ հին ճարտարապետության ներդաշնակ միաձուլմամբ պատկերացրեց մատենադարանի տեսքը:
«Համարձակ լուծումներ, որոնք պետք է համահունչ լինեն շրջակա միջավայրին` Գեւորգյան ճեմարանին, Մայր տաճարին եւ Հրեշտակապետաց եկեղեցուն: Երեք կառույցները պետք է դառնան մի ամբողջություն, մեկի դիրքը չպետք է գերազանցեր մյուսին, իհարկե, կենտրոնում թողնելով Մայր աթոռը», ասում է ճարտարապետը:
Մատենադարանը, որ կառուցվում է սփյուռքահայ բարերարներ Վաչե եւ Թամար Մանուկյանների (Լոնդոն) օժանդակությամբ եւ կրում նրանց անունը, ներառում է ազգային ճարտարապետության բազմաթիվ տարրեր` կամարներ, գմբեթներ, զարդանախշեր, որոնց տրվել են նորարարական լուծումներ:
Ճարտարապետն առանձնացնում է հատկապես շենքի ճակատի հատվածը. զարդանախշերը բացված գրքի, մագաղաթի էջերի տպավորություն են թողնում:
Երկհարկանի մատենադարանում կգործեն ժամանակակից գրադարան, հին ձեռագրատուն, հանդիսությունների սրահ, գրապահոց, մատենագիտական աշխատանքների համար նախատեսված սենյակներ եւ ցուցասրահներ:
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվան Վահրամ քահանա Մելիքյանի փոխանցմամբ, թեպետ խորհրդային տարիներին իշխանությունները ստիպողաբար Մայր աթոռի բազմաթիվ արժեքավոր ձեռագրեր վերցրեցին, որը հիմք հանդիսացավ Մեսրոպ

Նա ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Արվեստի ինստիտուտի Ճարտարապետության բաժնի ավագ գիտական աշխատակից է: Դասավանդում է ԵրՃՇՊՀ ճարտարապետության տեսության, պատմության և հուշարձանների վերականգնման ամբիոնում: