Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին |
Վանքը, որը մի քանի կառույցներից եւ տարբեր ակերից կազմված համալիր էր, ուներ իր ռեժիմը: Աշխարհիկ մարդկանց
մուտքը վանք թույլատրվում էր միայն կիրակի օրերին, մյուս օրերին վանքի մուտքը փակ էր ոչ յուրայինների առջեւ:
Հայ Առաքելական
Եկեղեցու վանքերը հիմնականում գործել են մինչեւ անցած դարի քսանական թվականների
վերջերը: Համայնավարական կարգերի հաստատումից
հետո այդ կառույցների գործունեությունը արգելվեց: Գործող մնացին եզակի վանքեր` Մայրավանքը,
Գեղարդավանքը, Խոր Վիրապը:
Մայրավանքը կաթողիկոսանիստ է եւ առավել հայտնի որպես Հայ Առաքելական Եկեղեցու
հոգեւոր կենտրոն:
Մնացած վանքերը մատնվեցին անգործության
եւ պետության
կողմից ճանաչվեցին
որպես «հուշարձաններ»,
պատմության եւ մշակութային արժեքներ:
Արգելելով վանքերի գործունեությունը՝ փաստորեն
ոչ միայն արգելվեց վանքում հոգեւոր կյանքը, այլեւ վանքային
համալիրի կառույցները
դատապարտվեցին բբնության,
իհարկե նաեւ մարդկանց քմահաճույքներին:
Ինչ տվեց նման որոշումը
Հայ Եկեղեցուն:
Այն, որ կործանման եզրին կանգնեցին վանական եւ անապատական
կյանքը եւ այնտեղ գտնվող համապատասխան շինությունները: Արդեն անցյալ դարի հիսունական
թվականներից սկսած բնության գեղատեսիլ
վայրերում տեղավորված
վանքերը դարձան զբոսաշրջության եւ հիմնականում անտերության
մատնված վայրեր: Վանք այցելած մարդկանց հիմնական
գործառույթն էր այնտեղ մատաղ անել, կեղտոտել,
կենդանիների մնացորդներով
տարածքը «հարստացնել»,
կոտրել եւ որպես խարույկի
քարեր օգտագործել
ճարտարապետական բեկորները,
խարույկի ածուխներով
պատերի վրա իրենց անունները
գրել: Այսպիսով,
մարդկանց մտքում եւ հոգում հիսուն տարվա ընթացքում վանքերը ասոցացվեցին որպես էկզոտիկ կառույցներ
բնության գրկում, ուր տարբեր մարդիկ ստանում էին իրենց ինտելեկտին համապատասխան
ավարարվածություն` այցելելով
վանք: Այդ պատճառով ոչնչացվեց
նաեւ հոգեւոր կառույցների նկատմամ մինչ այդ եղած հատուկ եւ ակնածական
վերաբերմունքը: Անգամ ճարտարապետներ, որոնք ներկայացնում էին հոգեւոր կառույցների
պատմությունը եւ ճարտարապետությունը, չէին խորանում հոգեւոր կառույցների առանձնահատկությունների մեջ, այսօր եւս չեն զանազանում
հոգեւոր կառույցների
տիպերը` դամբարանները խառնում են զանգակատների
հետ, վերջին օծման եկեղեցիները
շփոթում գործող եկեղեցիների հետ: Ցավալի է, սակայն փաստ, որ պետության
կողմից հոգեւոր-պատմամշակութային հուշարձաններ
ճանաչված կառույցները
մինչ այսօր լիարժեք չեն ուսումնասիրված եւ տիպաբանված:
Տապանաքար-խաչքարերը դարձան հափշտակման առարկաներ,
որոնք իրենց տեղերից այսօր եւս տեղահանվում
են, սրբապղծվում են նախնիների շիրիմները
եւ տեղադրվում
են անհատների
բակերում, անգամ տներում: Հոգեւոր վակուումը հիմնական
պատճառը հանդիսացավ
արդեն իննսունականներին Հայաստան ներթափանցած
աղանդների տարածման
համար: Այդ աղանդները նաեւ համապատասխան ապաստան գտան այդ ժամանակաշրջանում իշխանավորական աթոռ ստացած շատերի հոգիներում,
որը պատճառ դարձավ Հայ Առաքելական Եկեղեցու
նկատմամբ որոշ անձանց ներկայիս
անպատշաճ վերաբերմունքին: Հայ ժողովրդին
վիճակված պատմական
անարդարությունների երեքդարյա
եւ համայնավարական յոթանասուն տարիների
վանական կառույցների
գործունեության դադարեցումը
նպաստեցին, որ ոչ մի նոր վանք չկառուցվեց վերջին չորս հարյուր տարիների ընթացքում,
ինչի արդյունքում
վանական համալիրների
զարգացման առաջընթաց
չի գրանցվել:
Սա նույնպես
վակուում է հոգեւոր նման կառույցի համար, ինչպիսին է վանքը:
Վերակենդանացնել վանքերի գործունեությունը մյուս բոլոր կարեւոր ձեռնարկումների հետ՝ իր առջեւ խնդիր դրեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Վանքերի գործունեության վերականգնումը կարեւոր, սակայն բազմաթիվ ածանցյալ
խնդիրների հետ առնչվող եւ տարբեր լուծումներ պահանջող
ծրագիր է: Վերականգնել վանքի հոգեւոր գործունեությունը նշանակում է` վերականգնել վանքում հոգեւոր դասի ներկայությունը, որն իր հեթին պահանջում է համապատասխան կառույցների
վերականգնում կամ, վերջիններիս հիմնահատակ
կործանված լինելու պատճառով, նորերի կառուցում:
Սակայն վերջին հարյուրամյակների ընթացքում
վանական համալիրներում նոր օժանդակ կառույցների բացակայությունը առաջադրում է տարեր հարցեր, որոնք լուծում են պահանջում:
Չէ որ համայնավարները վանքերի գործունեությունը դադարեցնելուց հետո չմտածեցին
դրանց օգտագործման
խնդիրների մասին, չմշակվեցին համապատասխան
օրենք եւ նորմատիվ ակտեր: Միակ տարբերակը,
որ առաջարկվում
էր, վանքապատկան
կառույցները դարձնել թանգարաններ կամ ռեստորաններ ու սրճարաններ, որոնք այդպես էլ չհասցրեցին իրականություն դարձնել: Նոր իշխանությունները վանքերից
շատերը Հայ Առաքելական Եկեղեցուն
վերադարձրեցին, սակայն վանքերի օգտագործման
խնդիրները հուշարձանների մասին օրենքում
այդպես էլ անորոշ մնացին:
Հայկական ճարտարապետությունը հայ ժողովրդի սեփական հանճարի ծնունդն է, որի պահպանությունը դարեր շարունակ իրականացրել
է Հայ Առաքելական Եկեղեցին,
իսկ այժմ ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացնում է Եկեղեցին: Հայ արվեստի եւ գիտության առաջադիմության մղիչ ուժն են եղել հայ բարձրաստիճան
հոգեւորականների բեղմնավոր
երեւակայությունը եւ ստեղծագործ միտքը: Ամենայն Հայոց Գարեգին Բ. Հայրապետը գահակալության առաջին իսկ օրվանից խոր հմտությամբ, կարեւոր գործի պատասխանատվությամբ, հանդուգն վստահությամբ
ձեռնամուխ եղավ պատմամշակութային արժեք հանդիսացող մեր եկեղեցիների եւ վանքերի վերականգնմանն ու օգտագործմանը:
Վանքերը դարձնել օգտագործվող, առաջին հերթին ապահովել
դրանց պահպանությունը:
Վանքերը օգտագործելի դարձնել նշանակում է ներկա պայմաններին համապատասխան կառույցներ ունենալ հոգեւորկանների համար: Վերջին հարյուրամյակը մարդուն պարգեւել է էլեկտրական հոսանք, հեռախոս ինտերնետ կապ, համակարգիչ եւ կենցաղային բազմատեսակ սարքավորումներ:
Վանքերը օգտագործելի դարձնել նշանակում է ներկա պայմաններին համապատասխան կառույցներ ունենալ հոգեւորկանների համար: Վերջին հարյուրամյակը մարդուն պարգեւել է էլեկտրական հոսանք, հեռախոս ինտերնետ կապ, համակարգիչ եւ կենցաղային բազմատեսակ սարքավորումներ:
Օժանդակ կառույցները,
հոգեւորականների նախկին խցերը, երկուսը երեքի վրա տարածքներ ունեցող սենյակներ են հաստ պատերով,
որոնք միմյանց հետ կապված են բակի ճակատից, բաց նախասրահներով: Սենյակները
փոքր պատուհաններով առանց կոմունալ
հարմարությունների ու առանց օդափոխության
միավորված են մեկ ընդհանուր
հարթ տանիքի տակ, շատ հաճախ ամբողջ պարագծով շրջապատելով
հոգեւոր կառույցները:
Օգտագործելի դարձնել այդ կառույցները
ներկա պայմաններում, որպես
հոգեւորականների կացարաններ՝
այժմ մեծ մասամբ հնարավոր չէ:
Պատճառները`
ոչ միշտ է հնարավոր նման պայմաններում ստեղծել օդափոխության համակարգ,
ստեղծել կոմունալ պայմաններ,
սանհանգույց, լոգարան, ջեռուցման համակարգ,
վերականգնել հարթ տանիքները
հին տեխնոլոգիայով այնպես, որ դրանք չկաթեն:
Վերը նշված բոլոր փոփոխությունները իրականացնել
նման օժանդակ շինություններում՝ նշանակում
է կառուցվածքային եւ կերպարային
մեծ փոփոխություններ կատարել այդ կառույցներում, փոփոխելով
նաեւ շինարարական
տեխնոլոգիան, հանգամանքներ,
որոնք կհակասեն
հուշարձանի պահպանման
մասին օրենքին:
Ուրեմն ինչպես օգտագործել` չխաթարելով
վանական համալիրի
կերպարը. օգտագործելով
վանքը, որպես հոգեւորականների ծառայության
եւ կեցության
կառույցներ: Կառուցել
երկրորդ բակը, հաշվի առնելով մեր նախնիների
փորձը: Ինչու չէ, նաեւ երրորդ բակը, եթե երկրորդ բակը արդեն կա: Չէ, որ վանքերից
շատերը ունենալու
են կրթական համակառույցներ` դպրատներ,
ճեմարան, համալսարան:
Նախկինում երկրորդ բակերը ծառայել են որպես տնտեսական կամ կեցության բակեր: Սակայն այս դեպքում առաջանում
է հուշարձանապահպանման գոտու խնդիր, որը արգելում
է պահպանման
գոտում նոր կառույցների կառուցումը:
Ստացվում է, որ քսանմեկերորդ
դարում մենք արգելք ենք դնում վանական համալիրների օգտագործմանն
ու զարգացմանը`
միաժամանակ վանքերը հանձնելով եկեղեցուն:
Մի բան միանշանակ պարզ է, որ օրենքը՝ մշակված համայնավարական տարիներին
եւ վերանայված
նոր իշխանությունների օրոք, հաշվի չի առել վանքերի եւ եկեղեցիների օգտագործման
ներկայիս առկա բոլոր խնդիրները,
եւ մշակված ու հստակեցված
չէ օրենքը այս կառույցների
օգտագործման դեպքում:
Այս եւ այլ շատ խնդիրներ
առկա են վանքապատկան օժանդակ կառույցների վերականգնման
եւ օգտագործման
պարագային: Չնայած առկա բոլոր բարդություններին, այսօր առաջնահերթ է վանքերի օգտագործման
խնդիրը: Մեզ ժառանգություն մնացած շինարարական կատարելությունները պահպանել եւ մեր գալիք սերունդներին անաղարտ հասցնել պատմամշակութային արժեքները՝ այսօր խնդիր է, որ փորձում է լուծել Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Մեր բազմաթիվ կաթողիկոսների պես, շինարարական
հատկությունները
անկորուստ պահած մեր բարձրաստիճան հոգեւորականի
բեղմնավոր շինարարական
փորձը եւ ստեղծագործ միտքը, հմտությունը դարձան նոր կարեւոր ձեռանարկումների մղիչ ուժը :
Վերջին տասը տարիների ընթացքում
վանական կյանքը վերակենդանացել է մի քանի վանքերում: Առաջին վանքային համալիրը,
որտեղ առաջնահերթ
էր հոգեւորականների համար կացարանի
կառուցումը՝ Մայրավանքն
էր, մշտապես ոլոր ժամանակներում գործող վանքային
համալիր Մայր Աթոռը: Տարածքում
գոյություն ունեցող կացարանային շինություններից եւ ոչ մեկը չէր համապատասխանում ժամանակակից
պահանջներին: Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետի
որոշմամբ Մայրավանքի
հիմնական բակից դուրս կառուցվեց
միաբանների համար կացարանների նոր շենքը, որը բավարարում է ներկա բոլոր պայմանները: Երկրորդ բակից դուրս անհրաժեշտություն էր տնտեսական բակի առկայությունը եւ համապատասխան կառույցը,
որով ստեղծվեց
երրորդ բակը: Ասել, թե հնում այդ բակերը չէին եղել, դրանք նոր ստեղծվեցին՝
սխալ կլինի, որովհետեւ մինչ կոմունիստական հասարակարգը,
Մայր Աթոռն ընդգրկող տարածքները
համապատասխան կառույցներով
շատ ավելին են եղել, քան այժմ:
Մայրվանքի տարածքը համալրվեց նաեւ ճեմարանի նոր մասնաշենքով՝ համապատասխան
կրթական համալիրների
նորմատիվ պահանջների:
Այս Հատվածում
կառուցվեց նաեւ Սուրբ Հրեշտակապետաց նոր մատուռ-եկեղեցին: Ուսումնական գոտուց հարավ կառուցվեց
նաեւ գրադարան-մատենադարանի շենքը, որը կապահովի
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
պահպանվող մատյանների
եւ գրքերի համար ժամանակակից
պահպանման պայմաններ:
Այսպիսով տեսնում ենք, որ վանքը շնչող եւ զարգացող
համակարգ է, եւ կանգնեցնել
վանքի զարգացման
ընթացքը հնարավոր
չէ:
Վերականգնման աշխատանքներ
սկսեցին իրականացվել
2003-ից Խոր Վիրապի վանքային
համալիրում: Վերականգնվել
է համալիրի
օժանդակ կառույցների
հարավ արեւելյան
հատվածը, որը վերջին տասնամյակում
արդեն վթարային
վիճակում էր: Վերականգնել Խոր Վիրապ վանքային
համալիրի օժանդակ կառույցների պատերը իրենց առկա հին տեխնոլոգիայով, 1.52,5 մ հաստությամ պատերով եւ միջուկների
հողե լիցքով՝ առաջին հերթին հակասում էր գոյություն ունեցող քաղաքաշինական սեյսիմիկ
նորմերին, քանդել պատը, բարակացնել
եւ կառուցել
երկաթ բետոնե միջուկներով՝ հակասում
էր հուշարձանների մասին գոյություն
ունեցող օրենքին:
Նախագիծը բազմաթիվ քննարկումներ
անցավ ՀՀ մշակույթի
նախարարության գիտամեթոդական խորհրդում եւ վերջնական օպտիմալ լուծում ստացավ, որը ապահովեց
պատի կայունությունը, ճարտարապետական կերպարը,
պահպանվեց պատերի հաստութունը եւ շարվածքի տեսակը:
Վերականգնվեց մոտ մեկ դար արդեն խորհրդային կարգերի ջանքերով գործունեությունը դադարեցրած, կառույցները
հողին հավասարեցված,
Սեւանի դպրատունը:
Սակայն ասել, թե ամբողջովին վերականգնվել
է Սեւանի վանքային համալիրը,
այսօր դեռ վաղ է: Վանքային կյանքի լիարժեք գործնեություն ապահովելու համար անհրաժեշտ նոր մի քանի շինությունների կառուցման
պահանջ նույնպես
կա:
Վանական համալիրների
վերականգնման աշխատանքներն
ընթանում են զուտ հուշարձանների մասին օրենքի սահմաններում, չնայած որ երբեմն-երեմն
հնչում են նաեւ քննադատական
խոսքեր հուշարձանների վերականգնման եւ դրանց խնդիրներին
անտեղյակ ոչ մասնագետ մարդիկանցից:
Հեռու վերը նշված մասնագիտական
խնդիրներից, առավել եւս առանց բազմակողմանի ուսումնասիրության, հապճեպ ոչ մասնագիտական կարծիքներ
հայտնել վերականգնվող
ճատարապետական կառույցի
ընթացիկ խնդիրների
վերաբերյալ՝ շատ հաճախ հիմա իրենց են վերապահում ոլորտին չտիրապետող անձինք:
Խնդրին բավարար պատասխան ունենալու
համար դարերում
իրականացված բազմաթիվ վերականգնումների եւ շինարարական շրջանների
մեջ վերականգնողը
խորասուզվում է ծովացող խնդիրերի
առջեւ, գտնում ու գիտամեթոդական խորհրդի առջեւ դնում է կառույցի կյանքի ամբողջ պատմությունը, ներկայացնում
վերականգնման հիմնական
ճշմարիտ լուծումը
եւ ստանում գիտակ մասնագետների
հավաքական կարծիքը վերականգման նախագծի վերաբերյալ:
Դարերի ընթացքում պատմության
մշակութային արժեքները
բազմաթիվ վերականգնումներ են իրենց վրա կրել, փոփոխվել են ճարտարապետական ծավալատարածական լուծումները, ճարտարապետական ձեւերը` Մայր Տաճար, Տեկորի, Օձունի տաճարներ
եւ ճարտարապետական այլ գլուխգործոցներ, որոնց նախնական
կերպարների վերաբերյալ
գիտնականները իրենց տարբերակներն
են առաջարկում:
Իհարկե, հենց այս վերականգնումներն են, որ ապրեցրել
եւ երկարատեւ
կյանք են ընձեռել կառույցներին
ու հազարամյակներ պահել եւ մեզ են փոխանցել այդ արժեքները՝ հիանալու
նրանցով եւ հպարտանալու: Վերականգնողների խնդիրն է եղել՝ անմար պահել մշակույթի
կանթեղը, որ մեզ է փոխանցված:
Վերականգնումը արվեստ է, կարեւոր մշակութային բնագավառ:
Առավել զարգացնելու
եւ հարստացնելու
համար բնագավառը՝
Հայաստանի Հանրապետությունը մշակութային արժեքների
պահպանման եւ վերականգնման ասպարեզում
այժմ համագործակցում է Հայ Առաքելական Եկեղեցու,
մի շարք երկրների եւ միջազգային կազմակերպություննեի հետ, ուսումնասիրում նրանց վերականգնողական գիտական եւ աշխատանքային փորձը:
Շարունակությունն այստեղ:
Շարունակությունն այստեղ:
ՄԵՐԻ ԴԱՆԻԵԼՅԱՆ
ճարտարապետ
Էջմիածին ամսագիր, Նոյեմբեր, 2011թ.
Էջմիածին ամսագիր, Նոյեմբեր, 2011թ.
Комментариев нет:
Отправить комментарий