ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔԻՆ
ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
ԾԱՂԿԱԶԱՐԴ /ապրիլի 1/
- 10:00 Անդաստան և
մանուկների օրհնություն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ.
- 11:00 Ս. Պատարագ.
- 17:30 Դռնբացեք:
ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ /ապրիլի 5/
Հիշատակ է մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի խորհրդավոր ընթրիքի
- 7:30 Գիշերային ժամերգություն և Կարգ ապաշխարողաց
– 10:30 Սուրբ Պատարագ
– 16:00 Ոտնլվայի կարգ՝ ի հիշատակ Հիսուս Քրիստոսի 12 աշակերտների ոտքերի լվացման: Արարողությունը կկատարվի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ:
– 19:00 Խավարման կարգ՝ ի հիշատակ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մատնության:
ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ /ապրիլի 6/
Հիշատակ է մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի չարչարանքների և խաչելության
– 12:00 Խաչելության կարգ
– 17:30 Թաղման կարգ: Ավարտին կկատարվի նախատոնակ, որի ընթացքում Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը հանդիսավոր թափորով կշրջվի Տաճարի շուրջ:
ԱՎԱԳ ՇԱԲԱԹ /ապրիլի 7/
Ճրագալույց Սուրբ Զատկի
– 18:00 Երեկոյան ժամերգություն, որին կհաջորդեն սուրբգրային ընթերցվածքները, ապա կմատուցվի Ճրագալույցի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի նախատոնակ:
ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ /ապրիլի 8, կիրակի/
Հիշատակ է մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության
- 10:30 Հայրապետական Ս. Պատարագ, որի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Հարության տոնի առիթով Հայրապետական իր պատգամը կհղի համայն հայ ժողովրդին:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական Համակարգ
Комментариев нет:
Отправить комментарий