Հանրապետական մաղթանքի կարգը կատարվում է Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում:
Սա Հանրապետական մաղթանքի կարգում եղած աղոթքն է` աշխարհաբար (ազատ) թարգմանությամբ:
Գոհություն ենք հայտնում Քեզ, Տեր, որ երկնքից Արարատյան դաշտ իջար և Հայոց ազգիս հավատի վեմի վրա հիմնեցիր Քո եկեղեցին, և հովվապետեր, եպիսկոպոսներ, վարդապետներ և հովիվներ կարգեցիր Քո հոտի ամրության համար: Այցելության ելար Հայոց ազգիս` ցույց տալու մեզ Քո մեծ ողորմությունը, և Հայաստան աշխարհում հաստատեցիր Հայոց Հանրապետությունը, որի համար մեծաձայն գոհաբանությամբ փառք, գոհություն և երկրպագություն ենք վերառաքում բարձունքներում բնակվող մեծ բարերարությանդ` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, ամեն ժամ և հավիտյանս հավիտենից:
Խաղաղություն ամենեցուն:
Աստծուն երկրպագենք:
Комментариев нет:
Отправить комментарий