15.04.2011

Ծաղկազարդ, Մանուկների օրհնության օր

Ապրիլի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Ծաղկազարդը` մեր Տեր Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը:

Ծաղկազարդի տոնին, որ տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է որպես մանուկների օրհնության օր, Ս. Պատարագի ավարտին բոլոր եկեղեցիներում կատարվելու է մանուկների օրհնության հատուկ արարողություն:

Ժամանակացույց

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

- ժամը 10:00 Անդաստան եւ մանուկների օրհնություն.

- ժամը 11:00 Սուրբ Պատարագ.

- ժամը 13:00 մանուկների օրհնություն, այնուհետեւ կավճանկարի մրցույթ.


Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի

- ժամը 11:00 Սուրբ Պատարագ.

- ժամը 13:00 մանուկների օրհնություն, այնուհետեւ կավճանկարի մրցույթ:

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ:




Комментариев нет:

Отправить комментарий