19.10.2011

Ժնևի հայ համայնքը կվերագտնի իր ներքին խաղաղ կյանքը

Սույն թվականի հոկտեմբերի 14-ին Փարիզում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ընդունեց հաղորդումն այն մասին, որ Շվեյցարիայի Հայ Առաքելական Եկեղեցու Խորհուրդը լուծարվել է հոկտեմբեր 2-ին կայացած Ընդհանուր Անդամական Ժողովի որոշմամբ: Հետխորհրդակցության որոշվեց հանձնարարել Ժնևի և Լեման շրջանի նորակազմ ծուխի ատենապետ Արդեն Շելլեֆյանին և արդեն լուծարված Շվեյցարիայի Հայ Առաքելական Եկեղեցու Խորհրդի ատենապետ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիմնադրամի անդամ Դանիել Փափազյանին Շվեյցարիայի հայոց թեմի Առաջնորդական տեղապահ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանի հետ, որպես Սուրբ Հակոբ եկեղեցու ընթացիկ հարցերի կառավարման կոմիտե, ձեռնամուխ լինել պատարագների վերսկսմանը Ժնևի Ս. Հակոբ եկեղեցում և Ժնևի ու Լեմանի շրջանի Ընդհանուր անդամական ժողովի հրավիրմանը: Նորին Սրբությունը, իր օրհնությունը բերելով շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչներին, հաջողություն մաղթեց նրանց աշխատանքներին, որով Ժնևի հայ համայնքը կվերագտնի իր ներքին խաղաղ կյանքը և համախորհուրդ համայնքային մնացյալ կառույցների հետ ձեռնամուխ կլինի թեմական կառույցների ձևավորմանը և Շվեյցարիայի ազգային-հոգևոր կյանքի արդյունավետ կազմակերպմանը:

Комментариев нет:

Отправить комментарий