Հունիսի 10-ի երեկոյան միջեկեղեցական և Հովվապետական այցով Վրաստանում գտնվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց նախագահական նստավայր, ուր տեղի ունեցավ Վրաստանի Հանրապետության նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի, Համայն Վրաստանի Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի և Ամենայն Հայոց Հայրապետի հանդիպումը:Հանդիպման ընթացքում քննարկվեցին վիրահայությանը և Վիրահայոց թեմին հուզող հարցեր և խնդիրներ:
Ընդունելության ժամանակ փոխանակվեցին պաշտոնական ճառեր: Իր խոսքում Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց Վրաստան այցի առիթով, ապա անդրադարձ կատարեց երկու ժողովուրդների պատմական ընդհանրություններին և հայ-վրացական եկեղեցական հարաբերություններին: Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը մասնավորաբար նշեց. «Արդարև, բազում են այն հոգևոր, մշակութային և պատմական կապերը, որ միավորում են մեր ժողովուրդներին` հակառակ պատմական զարգացումների արդյունքում մեր Եկեղեցիների միջև ի հայտ եկած դավանաբանական տարբերությունների: Հնագույն ժամանակներից մեր նախնիք ապրել ու արարել են կողք կողքի, խաղաղության և ազատության նույն հույսերը ունեցել, միմյանց աջակցել, միասնաբար պաշտպանել հայրենի տունը և քրիստոնեական սուրբ հավատքը։ Առ Աստված ապավինությամբ, ամուր և աներկբա հավատքով մեր ժողովուրդները դիմակայեցին նաև խորհրդային եկեղեցահալած ժամանակներին և այսօր վերահաստատել ու կառուցում են իրենց անկախ պետականությունը և պայծառացնում իրենց հոգևոր կյանքը, որպեսզի, ինչպես սաղմոսերգուն է ասում, Տիրոջ օրհնությունը ճանաչող ժողովուրդը միշտ Նրա երեսի լույսով ընթանա, Նրա անվամբ ցնծա և Նրա արդարությամբ բարձրանա:
Ուրախություն է Մեզ համար տեսնել այն հոգևոր զարթոնքն ու առաջընթաց կյանքը, որ ապրում է Վրաստանը, և որին, ինչպես դարեր շարունակ, իր մասնակցությունն է բերում Վրաստանի հայ համայնքը: Հոգևոր և ազգային կյանքի զարգացման նույն հույսերն ունենալով և ջանքեր ներդնելով, դժբախտաբար Մեր Եկեղեցին Վրաստանում շարունակում է կրել իր առաքելությանը խոչնդոտող դժվարությունները: Վիրահայոց թեմի վերջին քսան տարիների ցավալի կորուստներին անդրադարձ չկատարելով, լավատես երեկ Վրաստանի նախագահի և Ձեզ հետ ունեցած զրույցից կուզենայինք արտահայտել Մեր հավատը, որ Ձերդ Սրբության զորակցությամբ վճիռներ պիտի գտնեն թեմին իրավաբանական կարգավիճակ տալու և հայկական եկեղեցիները վերադարձնելու խնդիրները` ի նպաստ Վրաստանի հայ համայնքի հոգևոր կյանքի պայծառության»:
Հանդիպման ընթացքում, ի հետևումն Վրաստանի Հանրապետության նախագահի և Պատրիարքի հետ հունիսի 10-ին տեղի ունեցած զրույցի, ձեռք բերվեցին հետևյալ պայմանավորվածությունները. իբրև առաջին քայլ Վիրահայոց թեմին առաջիկայում պետք է շնոհվի իրավական կարգավիճակ, ինչպեսև Հայաստանում վրաց եկեղեցական համայնքին, որն առ այսօր չէր ցանկանում ունենալ պետական գրանցում: Հավաստիացում կատարվեց նաև, որ փլուզված և փլուզման վտանգի ենթակա հայկական եկեղեցիների նկատմամբ պատշաճ խնամք և հոգատարություն պետք է դրսևորվի մինչ դրանք կվերադարձվեն հայոց թեմին: Հաջորդ փուլում քննության կառնվի եկեղեցիների վերադարձման խնդիրը:
Այնուհետև երկու Եկեղեցիների պետերը շրջեցին պատրիարքարանի տարածքում, Իլիա Պատրիարքը ներկայացրեց Եկեղեցու գործունեությունը:
Verjapes katarvec mer bolori koxmic aysqan erkar spasvac ayc@. Huys unenanq, vor ays handipumner@ mez hamar,Vrastani mer ekexecakan hamaynqneri hamar argasaber klinen
ОтветитьУдалитьՀուսանք և աղոթենք.
ОтветитьУдалить