14.05.2011

Օգտակար հարցազրույց Հայր Ռուբենի հետ

 -Հայր Ռուբեն, ո՞րն է  Ձեր կարծիքով, ժողովրդին եկեղեցի վերադարձնելու ճանապարհը: Ըստ որոշ վերլուծաբանների` այսօրյուրաքանչյուր 10-րդ մարդ
Հայաստանում աղանդավոր է:

-Նախ՝ շատ հաճախ, մանավանդ վերջին շրջանում, տարբեր նպատակներով աղանդավորների թիվը Հայաստանում  ուռճացված է ներկայացվում: Այսուհանդերձ, անկախ այդ թվից՝ աղանդավորական գործունեությունը մեր հասարակությանը նետված մի մարտահրավեր է, որի համար պետք է մտահոգվենք բոլորս, սակայն չսահմանափակվելով միայն մտահոգությամբ ու դժգոհությամբ, այլ ակտիվորեն գործելով: Այն անձինք, ովքեր աղանդավորների դեմ պայքարը վերագրում են միայն Հայ առաքելական եկեղեցու սպասավորներին, ինքնաբերաբար իրենց դուրս են դնում Հայ եկեղեցուց՝ կասկածի տակ առնելով իրենց քրիստոնյա եւ եկեղեցու անդամ լինելու հանգամանքը, որովհետեւ յուրաքանչյուր քրիստոնյա Քրիստոսի վկան է, իր եկեղեցու ժառանգության կրողը
եւ հատկապես եկեղեցու առաքելության մեջ գործուն մասնակցություն ունեցողը:
Դուք երբեք չեք տեսնի որեւէ աղանդապետի կամ հովվի տնետուն ընկած քարոզելիս: Այդ գործն անում են իրենց անդամները՝ մարդկանց տարբեր հրապույրներով հավաքագրելով, իսկ արդեն տեղվույն վրա աշխատանք է տանում աղանդապետը կամ տվյալ խմբի հովիվը: Ցավալին նաեւ այնէ, որ միտումնավոր միամտությամբ քիչ թե շատ լրջություն ունեցող որոշ մտավորականներ եւ պաշտոնյաներ աղանդների դեմ պայքարը նույնպես համարում են Հայ եկեղեցու գործը: Մյուս կողմից՝ վերջին շրջանում մամուլի որոշ գործիչներ պայքարի դրոշ են բարձրացրել զանազան հոգեւորականների դեմ: Այո՛, հասարակությունն ինքը կարող է հոգեւորականին զգաստացնել, հոգեւորականին կարելի է քննադատել, չէ՞ որ հոգեւորականն էլ մարդ է եւ անսխալական չէ: Սակայն քննադատությունը պետք է կառուցողական լինի: Տպավորությունս այնպիսին է, որ վերոնշյալ լրագրողները միայն չարախոսում են եւ ոչ թե մտահոգ են եկեղեցու ներսում առկա խնդիրներով: Եթե ուշադիր հետեւենք մի շարք թերթերի անդրադարձներին, ապա անմիջապես կնկատենք, որ հիշյալ անդրադարձները միայն բացասական ուղղվածություն ունեն, ասես եկեղեցու ներսում դրական միտումներ կամ գործեր չկան: Եթե պատվեր եք կատարում (ինչը շատ հավանական է), ապա, սիրելի՛ լրագրողներ, ձեզ դասակից եք դարձնում Քրիստոսի գերեզմանը հսկող այն զինվորներին, ովքեր կաշառվելով Հիսուսին մահվան դատապարտողների կողմից, կեղծեցին Փրկչի հարության փաստը եւ այդ կեղծիքը տարածեցին:
Առ ի համեմատություն անկախության առաջին տարիների՝ դրական փոփոխությունները նկատելի են: Եթե տարիներ առաջ մարդիկ մեծ տոներին եկեղեցի էին այցելում միայն մոմ վառելու եւ տաճարում կարճատեւ ժամանակ անցկացնելու, ապա այսօր ոչ միայն տաղավար տոներին, այլեւ որեւէ կիրակնօրյա պատարագի մեր տաճարները լի են հավատացյալներով, ովքեր Սուրբ պատարագին մասնակցում են մինչեւ վերջ՝ հաճախակի հաղորդություն ստանալով: Ուրախալի է, որ երիտասարդների հետաքրքրությունն է ավելացել Սուրբ գրքի, եկեղեցական արարողությունների եւ առ հասարակ քրիստոնեական հավատի նկատմամբ:

-Դուք այն կարծիքին եք, որ յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր ընտանիք պետք է ունենա իր խոստովանահայրը, իսկ Հայ առաքելական եկեղեցին ունի՞ արդյոք անհատական խոստովանության ինստիտուտ: Շատերը սխալմամբ կարծում են, թե խոստովանության ինստիտուտը հատուկ է միայն կաթոլիկներին, եւ խոստովանություն ասելով հասկանում են առանձին խցերում քահանայի հետ զրույցները միայն, որ տեսնում ենք ֆիլմերում:

-Իրականում Հայ առաքելական եկեղեցին ունի այդ ինստիտուտը, ընդ որում` կա 2 կարգի խոստովանության ձեւ` ընդհանրական եւ անհատական: Այսօրավելի տարածված է ընդհանրական խոստովանությունը, երբ հավատացյալը կամ հավատացյալների մի խումբ խոստովանում է իր մեղքերն ընդհանուր կերպով` առանց մատնանշելու իր կողմից գործած կոնկրետ մեղք: Ըստ իս, կարեւորագույնն անհատական խոստովանությունն է, երբ հավատացյալը խոստովանահոր առջեւ ներկայացնում է իր այն արարքը կամ մտածումը, որի սխալ լինելու գիտակցությունն ու անկեղծ զղջումն ունի: Ամեն ընտանիք, ամեն հավատացյալ ինչպես ընտանեկան բժիշկ, այնպես էլ խոստովանահայր պետք է ունենա: Ամեն անձ պետք է կարողա նաեւ հնարավորություն ունենա հոգին բժշկելու:
Քրիստոնյայի գիտակցության մեջ պետք է ամրապնդվի այն համոզումը, որ սխալ է
Մեղքի մեջ մնալը: Մեղքի մեջ մնալը մեղքերից ամենամեծն է: Եթե ունենանք մեղքի գիտակցություն, անկեղծ զղջում, ապա անպայման կներվենք, չէ՞ որ Աստված սեր
Է եւ սիրող Հայր: Գիտակցել մեղքը, զղջալ, ներում խնդրել Աստծուց, հատուցել` հարկ եղած դեպքում, որոշում ընդունել` չկրկնելու սխալը, մեղքը` սրանք այն քայլերն են, որոնց պետք է հետեւենք որպես ապաշխարանք: Իսկ ապաշխարությունը, ինչպես որ մկրտությունն է, սուրբ հաղորդությունն է, նույնպես խորհուրդ է, որի մեջ մտնում է խոստովանությունը:

Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ
Հ.Գ. Հուսանք հարցազրույցը շարունակություն կունենա: Արսեն սրկ.

Комментариев нет:

Отправить комментарий