28.09.2010

4. ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ


Հոդված 9. Կրոնական կազմակերպության սեփականության իրավունքը կարգավորվում է «Հայաստանի Հանրապետությունում սեփականության մասին» օրենքով:
Հոդված 10. Հայաստանյայց Առաքելական եկեղեցու և կրոնական այլ կազմակերպությունների պատմական հուշարձաններն ու պաշտամունքային գույքը օգտագործվում են համաձայն այդ կազմակերպությունների նվիրագործված ավանդական կարգի:
Հոդված 11. Կրոնական կազմակերպությունները պարտավոր են ապահովել պետության կողմից որպես սեփականություն իրենց հանձնված կառույցների, տարածքների և մյուս ունեցվածքի, ինչպես նաև իրենց սեփականություն հանդիսացող պատմական հուշարձանների պահպանությունը և ըստ նշանակության օգտագործումը:
Հոդված 12. Կրոնական կազմակերպությունները կարող են


դիմել հավատացյալներին կամավոր դրամական և այլ նվիրատվությունների խնդրանքով, ստանալ և տնօրինել դրանք:
Կրոնական կազմակերպությունների ստացած դրամական և այլ նվիրատվությունները, քաղաքացիներից ստացվող հասույթները հարկման ենթակա չեն:
Հոդված 13. Այն կրոնական կազմակերպությունները, որոնց հոգևոր կենտրոնները գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, չեն կարող ֆինանսավորվել այդ կենտրոնների կողմից (19.09.97):
Կրոնական կազմակերպությունները չեն կարող ֆինանսավորվել կուսակցությունների կողմից և ֆինանսավորել նրանց (19.09.97):



Ընդունված է Հայաստանի Հանրապետության Գերագույն
Խորհրդի կողմից 1991 թ. հունիսի 17-ին:
Փոփոխություններ և լրացումներ կատարվել են
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի
կողմից 1997թ. սեպտեմբերի 19-ին և 2001թ. ապրիլի 25-ին:

Комментариев нет:

Отправить комментарий